Մխիթարյանը վերսկսել է մարզումները «Մանչեսթեր Յունայթեդի» ընդհանուր խմբում18 փետրվարի 2017 - 11:54 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը չի մասնակցել Եվրոպայի լիգայի եզրափակչի 1/16 խաղին ֆրանսիական «Սենտ Էտյենի» հետ, վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում, հայտնում է manutd.ru-ն: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել էր, որ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցել «Սենտ Էտյենի» հետ խաղին թեթև մրսածության պատճառով: «Մենք փոքր խնդիրներ ունեինք Ռունիի, Կարրիկի և Մխիթարյանի հետ: Առավոտյան Միկին բազա եկավ մրսած: Բացի այդ, բոլոր խաղացողներն առողջ են ու լավ մարզավիճակում են»,-ասել է մարզիչը: Նշվել է, որ մարզչական կենտրոնակայանը հուսով է, որ Մխիթարյանը, որը 2016-ի նոյեմբերից 5 գնդակ է խփել, 4 գոլային փոխանցում է կատարել և 5 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, կկարողանա մասնակցել «Բլեքբերնի» հետ գավաթի համար պայքարում: Եվրոպայի լիգայի խաղարկության 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել է ֆրանսիական «Սենտ Էտյենին»: Խաղն ավարտվել է 3:0 հաշվով. Զլատան Իբրահիմովիչըհեթ-տրիկ է ձևակերպել:Պատասխան խաղը տեղի կունենա փետրվարի 22-ին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |