Մարմնամարզիկ Մերդինյանը կշարունակի կարիերան. Ապրիլին Եվրոպայի առաջնությունն է

Մարմնամարզիկ Մերդինյանը կշարունակի կարիերան. Ապրիլին Եվրոպայի առաջնությունն է

PanARMENIAN.Net - Եվրոպայի չեմպիոն, սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության մրցանակակիր Հարություն Մերդինյանը (նժույգաթափեր) մտադիր է շարունակել մարզական կարիերան: Այս մասին նա հայտնել է Ալբերտ Ազարյանի անվան մանկապատենական մարզադպրոցում հերթական մարզման ժամանակ:

«Ինձ լավ եմ զգում: Հավաքականի հետ պատրաստվում ենք Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք աշխարհի գավաթին: Առջևում ինչպես միշտ ուսումնամարզական հավաքներն են և միջազգային մրցաշարերը: Ապրիլին Եվրոպայի առաջնությունն է, աշնանը` աշխարհի:

Եթե առողջությունս ու մարզավիճակս թույլ տան, շատ կցանկանայի մասնակցել 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերին: Հուսով եմ, Ռիոն իմ վերջին հնարավորությունը չէր»,- ընդգծել է Հարություն Մերդինյանը, մեջբերում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

2016-ի Ռիոյի Օլիմպիկան մեդալ էր սպասվում Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանից (նժույգաթափեր): Մերդինյանը Խաղերի որակավորման փուլում հավաքելով 15. 583 միավոր և զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը, դուրս եկավ եզրափակիչ փուլ: Սակայն եզրափակչի վարժությունում թերություններ կային, արդյունքում նա միայն 7-րդ տեղը զբաղեցրեց:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---