ՅՈւՆԻՍԵՖ. 1,4 մլն երեխա կարող է սովամահ լինել

ՅՈւՆԻՍԵՖ. 1,4 մլն երեխա կարող է սովամահ լինել

PanARMENIAN.Net - ՄԱԿ մանկական ՅՈւՆԻՍԵՖ հիմնադրամը զգուշացրել է, որ աշխարհում 1,4 մլն երեխա կարող է սովամահ լինել: Այդ սպառնալիքն առկա է 4 երկրում՝ Հարավային Սուդանում, Նիգերիայում, Սոմալիում և Եմենում: Այդ տվյալները հրապարակել է BFMTV-ն:

Ըստ փորձագետների, Եմենում թերսնուցումից 462.000 երեխա է տառապում, Նիգերիայում՝ 450.000: Երաշտի պատճառով Սոմալիում սովամահության եզրին է 185.000 մանուկ, որոնց քանակը մեկ ամսից կարող է հասնել 270.000-ի: Սովից տառապող նույնքան երեխա կա Հարավային Սուդանում:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Էնթոնի Լայթը հայտարարել է, որ անհրաժեշտ է արագ միջամտել կանխելու համար ողբերգությունը: «Մենք դեռ կարող ենք շատերին փրկել»,-հայտարարել է նա, հայտնում է Lenta.ru-ն:

Հունվարի 27-ին ՄԱԿ արտակարգ օգնության ցուցաբերման գծով համակարգող Սթիվեն Օ՛ Բրայենը հայտարարել է, որ շարունակվող ռազմական հակամարտությունը Եմենում սպառնում է ժամանակակից շրջանում ամենամեծածավալ սովի պատճառ դառնալ: Ըստ պաշտոնյայի, մոտ 10 մլն բնակիչ սննդամթերքի պակաս է զգում: Կարիքավորների թվում 2,2 մլն երեխա կա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---