ԶԼՄ-ներ. Մոսուլում սպանվել է ԻՊ անվտանգության գծով ղեկավարը21 փետրվարի 2017 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման անվտանգության գծով ղեկավարը սպանվել է Մոսուլի օդանավակայանում ավիահարվածի հետևանքով: Աբու Աբդալլահ անունով գրոհայինը սպանվել է առավոտյան իր 2 օգնականի հետ օդանավակայանի գլխավոր մուտքի մոտ: Օդից ահաբեկիչներին գրոհել է անօդաչու թռչող սարքը, հայտնում է ՏԱՍՍ-ը «Աս Սումարիա» հեռուստաալիքի վրա հղումով: Միջազգային օդանավակայանը գտնվում է Մոսուլի արևմտյան մասում, որը դեռ վերահսկում են ԻՊ գրոհայինները: Ավելի վաղ երկրի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել էր Արևմտյան Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկի մասին: Ինչպես հայտնել է աղբյուրը, կառավարական խմբավորման ավիացիան և հրետանին փետրվարի 21-ի լուսաբացից ինտենսիվ հարվածներ են հասցնում ծայրահեղականների պաշտպանական գծին օդանավակայանի մատույցներում: Կան տեղեկություններ, որ գրոհայինները մեծ կորուստներ են կրում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |