ՖԻԴԵ-ի «Գրան Պրի»․ Արոնյանը 6-րդ անընդմեջ ոչ ոքին է գրանցել25 փետրվարի 2017 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարում տեղի է ունեցել 6-րդ տուրը։ Լևոն Արոնյանի մրցակիցը Ֆրանցիսկո Վալլեյոն էր, ում հետ խաղը 48-րդ քայլին ավարտվել է ոչ ոքի։ Գրանցվել է միայն 2 հաղթանակ՝ Յան Նեպոմնյաշչին՝ Լի Չաոյի և Ռիչարդ Ռապորտինը՝ Ալեքսանդր Ռիազանցևի նկատմամբ։ Մյուս զույգերը նույնպես ոչ ոքի են խաղացել, գրում է Chess.am-ը: 1-2-րդ հորիզոնականները մրցաշարում շարունակում են կիսել Շահրիար Մամեդյարովն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավեն՝ 4 միավորով։ Նակամուրան, Գրիշչուկը, Ժակովենկոն, Նեպոմնյաշչին ու Ադամսը 3․5 միավորով կիսում են համապատասխանաբար 3-7-րդ հորիզոնականները։ Արոնյանը 3-ով 8-րդն է։ Փետրվարի 25-ին՝ Երևանի ժամանակով 16։00-ին, կսկսվեն 7-րդ տուրի խաղերը, որոնց ուղիղ միացմամբ կարող եք հետևել հղումով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |