Հայաստանը պատասխան կրակ բացում եւ բացելու է ադրբեջանական կողմից կրակի դեպքում

PanARMENIAN.Net - «Ես միշտ ասել եմ եւ կասեմ, մենք ցանկանում ենք, որպեսզի կայունություն լինի, չլինեն կրակոցներ եւ չզոհվեն մարդիկ ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմից»,- հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը` մեկնաբանելով Ադրբեջանի կողմից ժամանակ առ ժամանակ հնչող հայտարարությունները հայկական կողմից իրենց դիրքերի գնդակոծման վերաբերյալ: Միեւնույն ժամանակ, նախարարը նկատել է, որ Հայաստանը պատասխան կրակ է բացում եւ բացելու է ադրբեջանական կողմից կրակի դեպքում: «Սակայն սուտ կլիներ ասել, որ այսօր դրությունը սահմանին անկայուն է, քանի որ կրակոցների թիվը կրճատվել է 40 տոկոսով»,- նշել է Միքայել Հարությունյանը:



«Եթե ադրբեջանական կողմը հայտնում է Հայաստանի կողմից լինող կրակոցների մասին, դա իրենք գործն է: Գուցե, նման հայտարարություններով նրանք ցանկանում են մեծացնել իրենց ժողովրդի զգոնությունը»,- առաջարկել է հայկական պաշտպանական գերատեսչության ղեկավարը:



Մեկնաբանելով այն փաստը, որ Ադրբեջանը չի դադարում պնդել, որ առաջինը կրակում են հայերը, նախարարը նկատել է. «Նրանք չէին էլ ասի, որ իրենք են առաջինն սկսում», հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---