Մահմուդ Ահմադինեջաթ. ՄԱԿ-ի պատժամիջոցները չեն կարողանա կանգնեցնել Իրանի առաջընթացը

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջաթը շաբաթը օրը հայտարարել է, որ ՄԱԿ-ի պատժամիջոցները չեն կարողանա դադարեցնել Իրանի առաջընթացը: «Նրանք, ովքեր գտնում են, որ կկարողանան կանգնեցնել իրանական ազգի առաջընթացը, օգտագործելով այնպիսի միջոցներ, ինչպես հոգեբանական պատերազմն ու տնտեսական պատժամիջոցները, սխալվում են»,- հայտարարել է Իրանի նախագահը ամենամյա ռազմական շքերթի ժամանակ: Իր խոսքում նաեւ կոչ է արել ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին լքել Իրաքը:



ՄԱԿ-ի Անվտանգության խորհդուրդն արդեն երկու անգամ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու բանաձեւ է ընդունել Թեհրանի կողմից ուրանի հարստացումը չդադարեցնելու համար: Սպասվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագիծը, որ կխստացնի պատժամիջոցները, կհայտնվի մի քանի օրվա ընթացքում, երեկ հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---