ՀՀ-ից 2 մարզիկ կմասնակցի մուայթայի պրոֆեսիոնալ մրցաշարին

ՀՀ-ից 2 մարզիկ կմասնակցի մուայթայի պրոֆեսիոնալ մրցաշարին

PanARMENIAN.Net - Մոսկվայում տեղի ունեցած ուսումնամարզական հավաքների ընթացքում ՀՀ մարզիկներ Արմեն Գրիգորյանը և Գոռ նազարյանը հաղթանակներ են տարել կիսապրոֆեսիոնալ մենամարտերում։ Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին Հայաստանի Մուայթայի ֆեդերացիայից:

Գրիգորյանը 71 կգ քաշային կարգում անընդմեջ 3 ռաունդում հաղթել է իր մրցակից ռուս մարզիկին, իսկ Նազարյանը 57 կգ քաշային կարգում 3-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել իր մրցակցին՝ նույնպես նվաճելով չեմպիոնի տիտղոսը։

Մրցաշարը կիսապրոֆեսիոնալ էր և որակավորման բնույթ էր կրում. մարզիկները պետք է ուղեգիր ստանային 2017-ի մարտին պրոֆեսիոնալ մենամարտերին մասնակցելու համար, ինչը նրանք արել են և մարտի 4-ին կմասնակցեն պրոֆեսիոնալ մրցաշարին Մոսկվայում:

Մարզիկների հակառակորդներն են լինեելու Ադրբեջանը ներկայացնող մարզիկները։

Հայաստանը մասնակցելու է մուայթայի աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի մայիսի 3-12-ը Մինսկում: ՀՀ-ն կներկայացնեն 57 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Գոռ Նազարյանը, 63.5 կգ քաշային կարգում Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, ռուսաստանաբնակ Ալբերտ Ամիրջանյանը, որն արդեն հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, 71 կգ քաշային կարգում միջազգային մի շարք մրցաշարերի չեմպիոն՝ Արմեն Գրիգորյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---