Յագլանդ. Սիրիական հակամարտությունն իր հետևանքներով ամենախոշորն է II աշխարհամարտից հետո

Յագլանդ. Սիրիական հակամարտությունն իր հետևանքներով ամենախոշորն է II աշխարհամարտից հետո

PanARMENIAN.Net - Սիրիական զինված հակամարտությունն իր բացասական հետևանքներով ամենախոշորն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ընկած ամբողջ ժամանաշրջանում: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյոռն Յագլանդը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նա այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախարարական նիստում:

«Դեռ ոչ մի տեղ հետևանքներն այդքան աղետալի չեն եղել, ինչպես Սիրիայում, որտեղ հակամարտությունը մարդու իրավունքների բնագավառում ծանրագույն աղետի է վերաճել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընկած ամբողջ ժամանակաշրջանում։ Ինչպես սիրիական, այնպես էլ մի շարք այլ ճգնաժամեր հանգեցնում են այն բանին, որ մենք հարկադրված ենք ապրելու մարդկանց զանգվածային հարկադիր տեղահանման դարում»,- նշել է Յագլանդը:

Նա շեշտել է, որ «պատերազմները ոչ միայն քայքայում են ազգերն ու ապակայունացնում ամբողջ տարածաշրջաններ, այլև ցնցումներ են առաջացնում ամբողջ աշխարհում»:

2016-ին Սիրիայում ամեն օր ավելի քան 5000 մարդ է լքել տները՝ փախչելով մարտական գործողություններից: Ըստ ՄԱԿ տվյալների, մոտ 6,3 մլն սիրիացի ներքին տեղահանված է համարվում, ավելի քան 4,9 մլն փախել է հարևան երկրներ, գրեթե 1,2 մլն ապաստան է փնտրում Եվրոպայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---