Հետազոտություն. Մի շարք երկրներից ԱՄՆ մուտքի արգելքն արդեն $185 մլն-ի վնաս է հասցրել

Հետազոտություն. Մի շարք երկրներից ԱՄՆ մուտքի արգելքն արդեն $185 մլն-ի վնաս է հասցրել

PanARMENIAN.Net - Մուսուլմանական մի շարք երկրների քաղաքացիների ԱՄՆ մուտքի արգելքը, որը սահմանվել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից, ամերիկյան տնտեսությանն արդեն առնվազն 185 մլն դոլար գումարի վնաս է պատճառել: Այս եզրակացությունն արված է Գործարար տուրիզմի միջազգային ասոցիացիայի (GBTA) զեկույցում։

Հետազոտության համաձայն, գործարար ուղևորությունների ինտենսիվությունն ԱՄՆ-ում զգալիորեն նվազեց այն բանից անմիջապես հետո, երբ Թրամփը ստանձնեց նախագահի պաշտոնը, բայց կտրուկ անկում տեղի ունեցավ նրա կողմից հունվարի 27-ին հրամանագրի ստորագրումից հետո, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Panorama.am-ը։

ԱՄՆ-ն մոտ 185 մլն դոլար է կորցրել գործարար ուղևորությունների ամրագրումից հրաժարվելու հաշվին:

Փորձագետների գնահատականով՝ մուսուլմանական յոթ երկրի քաղաքացիների մուտքի ժամանակավոր արգելքի հետևանքով միայն Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա նահանգ) զբոսաշրջության ոլորտը երեք տարվա ընթացքում կարող Է կորցնել մոտավորապես 736 մլն դոլար։

Հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով 120 օրով կասեցվում է փախստականների մուտքն ԱՄՆ, անորոշ ժամանակով կասեցվում Սիրիայից ժամանող փախստականների ընդունումը (որոշ բացառություններով սիրիացի քրիստոնյաների համար) և խստացվում են ԱՄՆ մուտք գործելու կանոնները: Բացի այդ, Թրամփն 90 օրով սահմանափակել է մուտքն ԱՄՆ առավելապես մահմեդական բնակչությամբ երկրների համար, որոնք, սակայն, չեն նշվում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ցանկում ներառված են Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան ու Եմենը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---