ԵՐԿԿՈՂՄ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐԳԱՎՈՐՎԻ, ԳՏՆՈՒՄ Է ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

PanARMENIAN.Net - Մոտ ժամանակներս Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվի: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյի ղեկավար, դեսպան Ժերար Շտուդմանը: Նրա ասելով, ղարաբաղյան հակամարտությունը չափազանց բարդ խնդիր է եւ չի կարող լուծվել կարճ ժամկետում: «Դրա համար անհրաժեշտ են գործուն միջոցներ: Այդ թվում կարելի է դիտարկել նաեւ ԵԱՀԿ ՄԽ աջակցությունը քննարկման եւ երկխոսության շարունակման համար», - նշել է նա: Շտուդմանի ասելով, այդ կառույցը փորձում է օգնել կողմերին ելք գտնել ստեղծված իրավիճակից: «Նրանք վաղուց փորձում են աջակցել հակամարտության կարգավորման գործընթացին երկկողմ հանդիպումներ անցկացնելու ճանապարհով, որի օրինակ կարող է լինել Քի Ուեսթի հանդիպումը», - ընդգծել է դեսպանը, ավելացնելով, որ եթե երկկողմ քննարկումները դադարեն, հակամարտությունը երբեք չի կարգավորվի:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---