ՄԱԿ-ի ԱԽ փակ նիստ կհրավիրվի. Առանցքում Հս. Կորեայի հրթիռային փորձարկումներն են

ՄԱԿ-ի ԱԽ փակ նիստ կհրավիրվի. Առանցքում Հս. Կորեայի հրթիռային փորձարկումներն են

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի և Ճապոնիայի առաջարկով մարտի 8-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստ կհրավիրվի, որտեղ կքննարկվի Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումները: Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հյուսիսային Կորեան մարտի 6-ին անհայտ տիպի հրթիռներ էր արձակել Ճապոնական ծով: Չորս հրթիռի բարձրությունը նախքան ծով ընկնելը հասել էր 260 կիլոմետրի: Հս. Կորեան հայտնել էր, թե դա Ճապոնիայում ԱՄՆ բազաներին հարվածելուն ուղղված փորձարկումների մի մասն է կազմել:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևն արգելում է Հյուսիսային Կորեային ցանկացած գործողություն կապված միջուկային զենքի և դրա միջոցների փոխադրման հետ: Փհենյանն այդ փաստաթղթերը չի ընդունում՝ պնդելով, որ երկիրն իրավունք ունի ամրապնդել պաշտպանությունը Վաշինգոտնի ներկայիս թշնամական քաղաքականության ֆոնին:

Փհենյանի գործողությունները դատապատել են մի շարք արևմտյան երկրներ, նաև՝ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---