Թրամփը ներգաղթյալների մուտքն ԱՄՆ արգելող նոր հրամանագիր է ստորագրել

Թրամփը  ներգաղթյալների մուտքն ԱՄՆ արգելող նոր հրամանագիր է ստորագրել

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներգաղթյալների մուտքն ԱՄՆ արգելող նոր հրամանագիր է ստորագրել, որով 90 օրով արգելվում է մուտքն ԱՄՆ առավելապես մահմեդական բնակչությամբ 6 երկրի՝ Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների համար: ԱՄՆ փախստականների ընդունման ծրագիրը կկասեցվի 120 օրով;

Թրամփի նախորդ հրամանագիրն արգելափակվել էր դաշնային դատարանի կողմից:

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում մարտի 16-ին: Այդպիսով, հավանաբար, կհաջողվի խուսափել քաոսից, որը սկսվել էր օդանավակայաններում նախորդ հրամանագրի ստորագրումից հետո:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին հրամանագիր էր ստորագրել, որով արգելվում էր մեծամասամբ մահմեդականներով բնակեցված մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ։ Ցանկում ներառված էին Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան ու Եմենը, սակայն հետագայում Իրաքը հանվեց ցանկից: Փորձագետների գնահատականով՝ մահմեդական յոթ երկրի քաղաքացիների մուտքի ժամանակավոր արգելքի հետևանքով միայն Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա նահանգ) զբոսաշրջության ոլորտը երեք տարվա ընթացքում կարող Է կորցնել մոտավորապես 736 մլն դոլար։

Թրամփի որոշումը քննադատության էր արժանացել ՄԱԿ, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպությունների և հասարակական գործիչների քննադատությանը: Դրանից հետո Նյու Յորքի Դաշնային դատարանը ժամանակավոր արգելք սահմանեց ներգաղթյալների արտաքսման համար:

Ըստ նոր հրամանագրի, փախստականները, որոնց Պետդեպարտամենտը թույլատրել էր մուտք գործել երկիր, կկարողանան դա անել: Գրին քարտ ունեցողների վրա ևս այդ հրամանագիրը չի տարածվի: Առավելություն չի տրվում առանձին կրոնական փոքրամասնություններին, ինչպես առաջին հրամանագրի դեպքում էր:

Նախորդ հրամանագրի քննադատներն ասում էին, թե այն հակաօրինական է, քանի որ առավելություն է տալիս քրիստոնյա փախստականներին:

Խոսելով նոր հրամանագրի մասին՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր, որ հրամանագիրն ուղղված է վերացնելու այն խոցելիությունը, որից կարող են օգտվել իսլամիստ ահաբեկիչները, հայտնում է BBC-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---