Եվրախորհրդարանը թուրքամետ քաղաքականություն է վարում, գտնում է EAFJD-ն

PanARMENIAN.Net - Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը (EAFJD) գտնում է, որ Եվրախորհրդարանը թուրքամետ քաղաքականություն է վարում` ամեն անգամ մերժելով Հայոց ցեղասպանության եւ Հայաստանի շրջափակման մասին հարցերը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է EAFJD-ի նախագահ Հիլդա Չոբոյանը: Նա հայտարարել է, որ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն երեկ չի ընդունել «Թուրքիա-ԵՄ հարաբերություններ» բանաձեւը: Հիլդա Չոբոյանի խոսքերով, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ մերժման պաշտոնական քաղաքականությունը դադարեցնելու պահանջները եվրախորհրդարանականների շարքում ըմբռնում չեն գտնում: «Հոկտեմբերի 3-ի նիստին այդ թեման այդպես էլ չքննարկվեց: Փաստորեն, Ռիա Օոմեն-Ռյույտենի զեկույցը չփոփոխվեց: Եվրախորհրդարանում «ԵՄ-Թուրքիա հարաբերությունները» բանաձեւի շուրջ վերջին քվեարկությունը կայանալու է հոկտեմբերի 24-ին: Մենք մտադիր ենք մեր առարկությունները ներկայացնել այդ բանաձեւի տեքստի հարցով: Հոկտեմբերի 15-16 կայանալու է EAFJD-ի նիստը, որի ժամանակ մշակվելու է համապատասխան հայտարարությունը` ինչպես «Հայ Դատի», այնպես էլ Հայաստանի արտաքին քաղաքականության հարցերով»,- ասել է Չոբոյանը:



Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի պատգամավորները 236 ուղղում են առաջարկել «ԵՄ-Թուրքիա հարաբերությունները» բանաձեւի նախագիծը բարելավելու նպատակով: Այդ ուղղումները վերաբերում էին Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ հայկական սահմանի բացմանը: Հոլանդացի խորհրդարանական Ռիա Օոմեն-Ռյույտենի կողմից մշակված բանաձեւի նախագիծը քննադատության է ենթարկվել նուբ ձեւակերպումների համար, որոնք բավարար ուշադրություն չեն հատկացնում հիմնական հարցերին, ինչպես օրինակ, քրդերի սոցիալ-մշակությաին իրավունքները, Կիպրոսի օկուպացիան, նաեւ Թուրքիայում իշխանությում առկա ռասիստական ուժերը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---