Մարզիչ. Մ17 տարեկանների ԱԱ-ում պետք է պայքարել թիմային 1-7-րդ տեղերի համար

Մարզիչ. Մ17 տարեկանների ԱԱ-ում պետք է պայքարել թիմային 1-7-րդ տեղերի համար

PanARMENIAN.Net - Ծանրամարտի Հայաստանի պատանեկան (մինչև 17 տարեկաններ) հավաքականը նախապատրաստվում է Թաիլանդում կայանալիք այդ տարիքային խմբի աշխարհի առաջնությանը:

Ավագ մարզիչ Էդուարդ Կիզողյանը հայտնել է, որ մարզչական շտաբը ՀԾՖ-ի հետ միասին արդեն որոշել է, թե ովքեր են ընդգրկվել թիմի կազմ:

Նրանք են. 56 կգ՝ Խաչիկ Հարությունյան, 62 կգ՝ Բաբկեն Բագրատյան, 69 կգ՝ Ռաֆիկ Հարությունյան և Արմեն Գրիգորյան, 77 կգ՝ Կարեն Մարգարյան և Տիգրան Ամիրյան, 94 կգ՝ Արսեն Դադայան և Յաշա Մինասյան:

Աշխարհի առաջնությունում խաղարկվելու են նաև պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշեր, հայտնում է ՀՀ Ազգային օլիպիական կոմիտեն:

«Յուրաքանչյուր երկիր առավելագույնը օլիմպիական երկու ուղեգիր կարող է ստանալ: Դրա համար անհրաժեշտ է թիմային պայքարում տեղ զբաղեցնել լավագույն յոթնյակում: 8-ից 17-րդ տեղերը տալիս են ընդամենը մեկ ուղեգիր: Մենք պայքարելու ենք առավելագույնի համար»,-ասել է Կիզողյանը:

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականները նախապատրաստվում են ապրիլի 1-ից 9-ը Խորվաթիայի Սպլիտ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---