Հայ դիվանագիտության խնդիրն է վարպետորեն կապել Հայոց ցեղասպանության դատապարտումը Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը շահեկանորեն տարբերվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1975 եւ 1984 թվկանաններին ընդունված բանաձեւերից: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը: «Այստեղ առավել լիարժեք են ներկայացված Հայոց ցեղասպանության ժամանակագրական սահմանները` 1915 թվականից 1923 թվականանները (ոչ միայն 1915 թվականը, ինչպես առաջ էր): Հստակորեն նշված է զոհերի թվաքանակը` 2 միլիոն տեղահանված եւ մոտ 1,5 միլիոն ոչնչացված: Քաղաքական եւ իրավաբական տեսանկյունից չափազանց կարեւոր հանգամանք է ընդգծված. այն, որ հայերը ոչնչացվել են «իրենց պատմական հայրենիքի տարածքում, որտեղ բնակվում էին ավելի քան 2,500 տարի»,- նշել է նա: Նրա խոսքերով, ցավոք, մինչեւ հիմա միջազգային ճանաչման գործընթացը հայ քաղաքական դասի եւ հանրության կողմից դիտարկվում է որպես երիցուկով հայտնի խաղը` «սիրում է, չի սիրում»: Մինչ դեռ, նկատել է Այվազյանը, Հայաստանը պետք է նման բանաձեւերը գնահատի իր սեփական (դեռեւս գոյություն չունեցող) չափորոշիչներով, որոնք հանգում են եւ համապատասխանում են ինչպես պատմական իրականությանը, այնպես էլ ազգային շահերին: Նա առաջարկել է նման բանաձեւերի գնահատման հինգ չափանիշ. ժամանակագրական սահմանների ճշգրիտ մատնանշում (1894-1923 թթ); անհրաժեշտ հիշատակումը, որ հայերը ոչնչացվել են իրենց պատմական հայերնիքում` Հայաստանի արեւմտյան հատվածում; մարդկության դեմ այդ հանցագործությունը կատարած պետություն Օսմանյան Թուրքիայի եւ Հայոց ցեղասպանությունը հերքող տվյալ կայսրության իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետության հստակ քննադատումը; թուրք պետության պատասխանատվության ճանաչումը հայ պետության առջեւ` որպես հայ ժողովրդի շահերը ներկայացնողի եւ հենց Հայաստանի Հանրապետությանը փոխհատուցման անհրաժեշտությունը; Հայոց ցեղասպանության հետեւանքների եւ տարածաշրջանի ներկա աշխարհաքաղաքական դրության, մասնավորապես Հայաստանի անվտանգության խնդրի կապի ապահովում:



«Բանը նրանում է,- նկատել է Այվազյանը,- որ Հայոց ցեղասպանությունը տարածքային խնդիր է ստեղծել հայերի գոյատեւման համար` կրիտիկական վտանագավոր չափերի հասցնելով նրանց բնակության շրջանը: Եւ հենց այդ տեսանկյունից է պետք դիտարկել նաեւ Արցախի ազատագրման հարցը, ինչպես նաեւ Ջավախքի հայության անվտանգ զարգացումը: Հայ դիվանագիտության խնդիրն է վարպետորեն կապել Հայոց ցեղասպանության դատապարտումը Ղարաբաղի հարցի արդար կարգավորման հետ»:



Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին կայանալու է 106-րդ բանաձեւի քվեարկությունը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում: Բանաձեւը ներկայացվել է Ներկայացուցիչների պալատի կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից 2007 թվականի հունվարի 30-ին: Ներկա դրությամբ, բանաձեւը պաշտպանում են 227 կոնգրեսական:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---