Կլաուդիա Ռոտ. Հրանտ Դինքի սպանության գործով դատը միայն այսբերգի գագաթն է

PanARMENIAN.Net - 17-ամյա Օգյուն Սամասթի ձերբակալումն ու դատը, ով սպանել է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին, կոչնչացնի միայն այսբերգի գագաթը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի Դաշինք 90/ Կանաչների կուսակցության համանախագահ եւ Բունդեսթագի թուրք-գերմանական բարեկամության խմբի նախագահ Կլաուդիա Ռոտը: Նա կոչ է արել լիարժեք հետաքննություն անցկացնել եւ վերացնել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը, ըստ որի Հրանտ Դինքը դատապարտվել էր «թուրք ինքնությանը անպատվելու» համար: Կլաուդիա Ռոտը վստահություն է հայտնել, որ սպանության մեջ խառնված է այսպես կոչված «խորքային պետությունը», որը համագործակցում է հանցավոր խմբավորումների հետ «պետության շահերի պաշտպանության» համար:



«Ոստիկանության պաշտոնյաները Սամասթի հայրենի քաղաք Տրապիզոնում տեղյակ են եղել հանցագործության մասին: «Խորքային պետությունը» ոչ միայն դավադրության տեսություն է, այն իրոք գոյություն ունի: Անվտանգության թուրքական կառույցներն ու դատական մարմինները պետք է մաքրել նման օղակներից: Թուրքիան պետք է հասկանա, որ խոսքի եւ մամուլի ազատությունը ամենահրատապ նախապայմաններից է ցանկացած ժողովրդավարական եւ զարգացող քաղաքացիական հասարակության համար»,- ասել է Կլաուդիա Ռոտը, գրում է Zaman-ը:



Հիշեցնենք, որ հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքն սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին 17-ամյա Օգյուն Սամասթի կողմից: Երկու դատական նիստերից հետո ազատ է արձակվել չորս կասկածյալ: Հաջորդ նիստը կայանալու է 2008 թվականի փետրվարի 11-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---