ՄԱԿ. Ուկրաինայում պատերազմի 3 տարում 10.000 մարդ է զոհվել

ՄԱԿ. Ուկրաինայում պատերազմի 3 տարում 10.000 մարդ  է զոհվել

PanARMENIAN.Net - Գրեթե 10 հազար մարդ է սպանվել Ուկրաինայի արևելքում 2014-ին սկսված պատերազմի հետևանքով, ասված է Ուկրաինայում ՄԱԿ դիտորդական առաքելության զեկույցում: Ըստ նույն աղբյուրի՝ պատերազմի 3 տարվա ընթացքում վիրավորվել է 23.455 մարդ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ընդ որում, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը մոտ 2000 են, վիրավորները՝ 7-9000, հայտնել է առաքելության ղեկավար Ֆիոնա Ֆրեյզերը: Մնացած զոհվածներն ու վիրավորները Ուկրաինայի ԶՈւ և Դոնեցկի և Լուգանսկի զինյալների շարքերում են գրանցվել: Ըստ Ֆրեյզերի, հետազոտությունն իրականացվել է 2016-ի փետրվարի 16-ից մինչև 2017-ի փետրվարի 15-ը, գրում է Deutsche Welle-ն:

Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվել է 2014-ի ապրիլից՝ լինելով Կիևում Մայդանի, Յանուկովիչի տապալման ու Ռուսաստանին Ղրիմի միանալու հետևանքներից մեկը: Ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդավարական հանրապետությունների ուժերը վերցնելով իշխանությունն այդ շրջաններում, պահանջել են ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ճնշելու փորձերով: Մարտերի արդյունքում կենտրոնական ուկրաինական իշխանությունները կորցրեցին վերահսկողությունը Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների մի մասում, գերության մեջ են հարյուրավոր ուկրաինացի զինվորներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---