Հալեպի արվարձանում մզկիթի ռմբակոծման հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել

Հալեպի արվարձանում մզկիթի ռմբակոծման հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Առնվազն 42 մարդ է զոհվել և ևս մի քանի տասնյակը վիրավորվել է Հալեպից դեպի արևմուտք գտնվող ավանում մզկիթի ռմբակոծության հետևանքով: Այդ մասին մարտի 16-ին հայտնել է Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների դիտարկման սիրիական խորհուրդը (SOHR):

Ռմբակոծված տարածքը վերահսկում են սիրիացի ապստամբները: Ռմբակոծությունից մի քանի ժամ անց ԱՄՆ-ն խոստովանել է, որ հարվածը հասցրել է ամերիկյան ավիացիան՝ նշելով, որ դա կանխամտածված չի եղել, գրում է Deutsche Welle-ն:

2016-ի վերջից Սիրիայում հրադադարի ռեժիմ է հաստավել: Այն չի տարածվում միայն այն տարածքների վրա, որոնք վերահսկվում են ահաբեկչական «Իսլամական պետության» և այլ ջիհադականների կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---