Իսրայելը շարունակելու է հարվածել Սիրիայում գտնվող թիրախներին22 մարտի 2017 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հարվածներ հասցնել Սիրիայի տարածքին, ինչի մասին իրազեկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Եթե կա օպերատիվ կատարման հնարավորություն և առկա են հետախուզության տվյալները, մենք գրոհելու ենք, և դա շարունակվելու է»,-ասել է Նեթանյահուն Չինաստան իր այցի ընթացքում ճեպազրույցում անդրադառնալով Պուտինի հետ իր խոսակցությանը: Ըստ նրա, ՌԴ-ն Սիրիայում Իսրայելի գործողությունների համար սահմանափակումներ չի արել: Ավելի վաղ լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի ՀՕՊ ուժերը խոցել են Իսրայելի անօդաչու սարքերից մեկը: Ըստ հեռուստաալիքի, անօդաչու սարքը խախտել էր Սիրիայի օդային տարածքը Էլ Քունեյթրա գավառում: Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտարարեց, որ անօդաչուն ընկել է Սիրիայի տարածքում, սակայն չի խոցվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Իսրայելի ավիացիան գնդակոծվեց ցամաքից, երբ թիրախներ էր գրոհում Սիրիայի տարածքում: Այն ժամանակ սիրիական բանակը հայտարարեց, որ խոցվել է ինքնաթիռներից մեկը: Իսրայելն իր հերթին հերքում է դա և պնդում, որ հրթիռներից մեկը վնասազերծվել է ՀՕՊ համակարգով: Մեկնաբանելով տեղի ունեցածը՝ Իսրայելի ՊՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանն հայտարարեց, որ առաջիկայում ևս կասեցվելու են զենքի մատակարարումները լիբանանյան «Հեզբոլլահին»՝ սպառնալով ոչնչացնել Սիրիայի ՀՕՊ գումարտակները, եթե դրանք կրկին կրակ բացեն ինքնաթիռների ուղղությամբ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |