Էրդողան. Հանրաքվեից հետո Թուրքիան ամբողջությամբ կվերանայի կապերը ԵՄ հետ

Էրդողան. Հանրաքվեից հետո Թուրքիան ամբողջությամբ կվերանայի կապերը ԵՄ հետ

PanARMENIAN.Net - Թուրքիան կշարունակի տնտեսական գործակցությունը Եվրամիության հետ, սակայն կվերանայի բոլոր քաղաքական ու վարչական կապերը: Այդ մասին CNN Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ապրիլին կայանալիք հանրաքվեից հետո Անկարան կվերանայի Բրյուսելի հետ պայմանագիրը ապօրինի Եվրոպա հասած փախստականներին Թուրքիա վերադարձնելու մասին, գրում է Deutsche Welle-ն:

Ըստ Էրդողանի, ապրիլի 16-ի հանրաքվեից հետո ԵՄ հետ հարաբերությունները կվերանայվեն սկզբից մինչև վերջ: Թուրքիայի նախագահը կրկին հանդիմանել է եվրոպական երկրներին թուրք քաղաքական գործիչների մուտքը Եվրոպա կասեցնելու համար, մինչդեռ հակառակորդներին տրվել է ելույթների հնարավորություն: Նա նաև մեղադրել է Գերմանիային ահաբեկչությանն աջակցելու մեջ և մատնանշել է, որ մտադիր չէ Գերմանիա այցելել մինչև հանրաքվե:

Մարտի 22-ին Էրդողանը եվրոպացիների անվտանգությունը պայմանավորեց Անկարայի հարցում եվրոպական պետությունների քաղաքականությամբ: «Եթե այդպես շարունակվի, ոչ մի եվրոպացի, Արևմուտքի ոչ մի բնակիչ չի կարող անվտանգ ու հանգիստ զբոսնել ոչ մի երկրի փողոցներով»,-ասել է նա: Ընդ որում, Էրդողանը կոչ է արել եվրոպացիներին հարգել «ժողովրդավարությունը, մարդու ազատություններն ու իրավունքները»:

Ապրիլի 16-ին կայանալիք հանրաքվեով անցում է նախատեսվում խորհրդարանականից նախագահական հանրապետության:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---