Հայաստանի լավագույն ֆուտբոլիստները մրցանակներ են ստացել24 մարտի 2017 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Մարտի 24-ին՝ ժամը 11:00-ին, ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի է ունեցել Հայաստանի լավագույն ֆուտբոլիստերի մրցանակների հանձնման արարողությունը: Ինչպես հայտնի է, Հայաստանի 2016-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, երկրորդ տեղում Գևորգ Ղազարյանն է, երրորդ տեղում՝ Մարկոս Պիզելլին: Լավագույն մարզիչ է ճանաչվել «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: Մրցանակները հանձնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 7-րդ անգամ և 6-րդ տարին անընդմեջ: Լրագրողների հետ հանդիպմանը Մխիթարյանը նշել է, որ թեպետ այս պարգևն իր համար ոչ բացառիկ էր, ոչ էլ անակնկալ, այդուհանդերձ շատ ուրախ է կրկին լավագույնի կոչմանն արժանանալու համար: «Այս մրցանակն ինձ հետագայում մեծ ուժ կտա, կփորձեմ անել առավելագույնը, որպեսզի կրկին արժանանամ լավագույնի կոչմանը: Ցանկացած դեպքում խաղում եմ ոչ թե Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ դառնալու համար, այլ, առաջին հերթին, ինքս ինձ համար, իմ ազգի համար, որպեսզի կարողանամ Հայաստան անունը բարձր պահել թե Անգլիայում, թե ամբողջ աշխարհում: Ինձ համար շատ կարևոր է, որ Հայաստանի մասին իմանան հնարավորինս շատ մարդիկ: Ֆիքսվում եմ իմ խաղի, մարզումների և մրցելույթների վրա և ուզում եմ անել հնարավոր ամեն բան, որպեսզի լավ հանդես գամ և հենց դրանով բոլորին ցույց տամ, թե ինչ է նշանակում լինել հայ և ներկայացնել Հայաստանն արտերկրում: Շարժվում եմ առաջ և փորձում եմ հասնել իմ նպատակներին»,- ասել է Մխիթարյանը, մեջբերում է Panorama.am-ը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |