Ոսկի, արծաթ և բրոնզ՝ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունից25 մարտի 2017 - 22:29 AMT PanARMENIAN.Net - Դոհայում անցկացված մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլի վերջին օրը՝ մարտի 25-ին, Հայաստանի ներկայացուցիչներից Արթուր Դավթյանը զուգափայտեր վարժությունում զբաղեցրել է 8-րդ տեղը: Ավելի վաղ նա արծաթե մեդալ էր նվաճել հենացատկում: Դավթյանը պատվո հարթակին կանգնել էր նաև մարտի 24-ին՝ բրոնզե մեդալի արժանանալով նժույգ թափեր վարժությունում, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Եզրափակիչների առաջին օրը, Հայաստանի համար օղակներում ոսկե մեդալ էր նվաճել Արթուր Թովմասյանը: Այսպիսով, Դոհայում հայ մարմնամարզիկները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ: Այս մրցաշարում Հայաստանը ներկայացրել է 4 մարմնամարզիկ` Արթուր Թովմասյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը: Նժույգթափում 2016-ի Եվրոպայի չեմպիոն Մերդինյանը դուրս էր մնացել հետագա պայքարից դեռ նախնական մրցումներում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի |