Թուրք դիվանագետները իրենց կառավարությանը կոչ են անեւմ ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան միջոցներ կիրառել

PanARMENIAN.Net - Թուրքիան պետք է փակի ՌՕՈՒ «Ինջիրլիկ» կայանը եւ սահմանամերձ Խաբուր պահակակետը, որտեղից Իրաք են ուղարկվում ամերիկյան ռազմական բեռները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային շարժում կուսակցությունը (MHP) ներկայացնող պատգամավոր Գյունդուզ Ակտանը: Նրա խոսքերով, Թուրքիան պետք է ամենախիստ պատժամիջոցները կիրառի ԱՄՆ-ի նկատմամբ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունման պատճառով: Ակտանը պաշտոնաթող դիվանագետ է եւ եղել է թուրքական պատվիրակության անդամ, որը անցյալ շաբաթ փորձել է խանգարել քվեարկությանը կոմիտեում: «Այն, ինչ պատահել է, պատահել է: Թուրքիան պետք է պատասխան քայլեր ձեռնարկի»,- հայտարարել է Ակտանը Trukish Daily News-ին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, երկիրը կարող էր ավելի ծանր վճարել, եւ վերջին հաշվով, կորցնել արտաքին քաղաքականության հիմքերը:



Այլ կողմից, պաշտոնաթող դեսպան Նուզեթ Կանդեմիրը դիմել է կառավարությանը խնդրելով կշռել բոլոր ռիսկերն ու հաշվարկել պոտենցիալ պատասխան քայլերը Միացյալ Նահանգների դեմ: «Այդ քայլերը չպետք է քննարկվեն հասարակայնորեն, դրանք պետք է քննարկվեն գաղտնի եւ լրջորեն»,- ասել է նա: Կանդեմիրը ընդունել է, որ 106-րդ բանաձեւն արդեն հարվածել է ջանքերին, որոնք ուղղված են երկու պետությունների միջեւ առկա խնդիրների հաղթահարմանը այն ժամանակից ի վեր, երբ Թուրքիան հրաժարվեց ԱՄՆ-ին միջանցք տրամադրել 2003 թվականին Իրաք ներխուժելու համար: «Խնդիրը կայանում է նրանում, որ Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները սխալ են գնահատվում: Ռազմավարական գործընկերները գործում են ինչպես մեկ պետություն եւ երկու ազգություն, իսկ թուրք-ամերիկյան հարաբերություններում այդպես չէ: Սակայն 106-րդ բանաձեւի չնդունումը, ծայրահեղական ՀԱՄԱՍ խմբավորման հետ հարաբերությունների հաստատումը եւ Թուրքիայի եւ Իրանի համագործակցության համաձայնությունը էներգետիկայի բնագավառում ցույց են տվել, որ այդ երկու երկրները չեն եղել ռազմավարական գործընկերներ, այլ պարզապես դաշնակիցներ: Եթե մենք այդ տեսանկյունից նայենք հարցին, ապա մոլորության մեջ չենք ընկնի»,- գտնում է թուրք դիվանագետ Ինալ Բատուն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---