Անկարան պետք է հասկանա, որ ռազմական գործողությունը Իրաքում «ավելի կապակայունացնի իրադրությունը տարածաշրջանում»

PanARMENIAN.Net - Թուրքիայի Հանրապետության մտադրությունը հակաահաբեկչական գործողություն իրականացնել Իրաքի տարածքում անհանգստություն է առաջացնում: Հոկտեմբերի 18-ին նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի միջազգային գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լեոնիդ Սլուցկին: Սլուցկիի խոսքերով, Անկարայի քաղաքական եւ ռազմական ղեկավարությանը արժէ հանգել այն բանից, որ ռազմական գործողությունը Իրաքի հյուսիսում «ավելի է ապակայունացնում առանց այն էլ լարված իրավիճակը տարածաշրջանում»:



Թուրքիան շատ կարեւոր դեր է խաղում Եվրոպայի հարավում, եւ եթե, Սլուցկիի կարծիքով, Թուրքիան դիմի հակամարտության սրմանը, ապա այն կհայտնվի երկընտրանի առջեւ. այն կամ կարող է դադարեցնել աջակցությունը Իրաքում ԱՄՆ ռազմական գործողությանը, կամ էլ ընդհանրապես սառեցնել բոլոր քաղաքական շփումները Ամերիկայի հետ: Առավել եւս, որ, ինչպես հիշեցրել է Սլուցկին, Թուրքիայի հարաբերությունները Ամերիկայի հետ փչացել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի որոշման պատճառով` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին:



Սլուցկիի խոսքերով, 2003 թվականի մարտից սկսած, երբ Իրաքի Հանրապետությունը ենթարկվել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ նրանց դաշնակիցների զանգվածային հրթիռա-ռմբակոծությանը, իրադրությունը Իրաքում եւ նրա շուրջ զարգանում է վատագույն սցենարով: Սլուցկին նշել է, որ վերջին ժամանակներս հնչում են Իրաքը երեք մասի բաժանելու գաղփարներ, հնարավոր է, ենթադրում է պատգամավորը, սա էլ հանդիսանում է Իրաքում ԱՄՆ ռազմական գործողության վերջնանպատակը: «Իրաքի կողմից արգելված զինամթերքի պահպանման, ստեղծման կամ կիրառման համոզիչ ապացույցներ չկան»,- ընդգծել է Սլուցկին, հաղորդում է Regnum-ը:



Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանը կողմ է քվեարկել` կառավարությանը լիազորություններ տալով մեկ տարի ռազմական գործողություններ անցկացնել Հյուսիսային Իրաքում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---