Այսուհետ Թուրքիայի նախագահը կընտրվի ժողովրդի, այլ ոչ թե խորհրդարանի կողմից22 հոկտեմբերի 2007 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում կայացած սահմանադրության բարեփոխման վերաբերյալ հանրաքվեին տված ձայների 97,5 տոկոսի հաշվառման արդյունքների համաձայն, երկրի քաղաքացիների մեծամասնությունը հավանություն է տալիս նախագահի համաժողովրդական ընտրության գաղափարին, խորհրդարանում քվեարկության փոխարեն: Ինչպես հաղորդում է AFP-ն հղում անելով Թուրքիայի Գերագույն ընտրական հանձնաժողովի վրա, թուրքերի 69,4 տոկոսը կողմ է բարեփոխմանը, 30,5 տոկոսը դեմ է քվեարկել: Մարդկանց մասնակցությունը կիրակի օրը կայացած հանրաքվեին կազմել է 64,8 տոսկոս: Սահմանադրության նոր խմբագրությունն ենթադրում է, որ Թուրքիայի նախագահը պետք է ընտրվի համաժողովրդական քվեարկությամբ հինգ տարի ժամկետով, ընդ որում նույն մարդը չի կարող այդ պաշտոնը զբաղեցնել երկու ժամկետ անընդմեջ: Նախկինում նախագահին ընտրում էր խորհրդարանը յոթ տարի ժամկետով: Բացի այդ, ըստ նոր օրենսդրության, խորհրդարանական ընտրությունները կանցնեն չորս տարին մեկ, ոչ թե հինգ, ինչպես մինչ այդ էր: Երկրի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի գլխավորած իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությունում կարծում են, որ սահմանադրական բարեփոխումը կնպաստի ժողովրդավարության զարգացմանն երկրում: Մինչդեռ նորամուծությունների քննադատները պնդում են, թե բարեփոխումը պատշաճ կերպով չի նախապատրաստվել եւ միայն կբարդեցնի պետական ինստիտուտների աշխատանքը, հիշեցնում է գործակալությունը, գրում է Լենտա.ռու-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |