Հնդկաստանի անտառներում կապիկների հետ ապրող աղջկա են գտել 8 ապրիլի 2017 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Հնդկաստանի Ուտար Փրադեշ գավառի անտառներում կապիկների հետ ապրող աղջկա են գտել, ոստիկանությունը փորձել է պարզել նրա ինքնությունը: Աղջկան գտել են մի քանի շաբաթ առաջ, նա խոսել չգիտի: Ըստ ոստիկանության, նա 8-10 տարեկան է և կարողանում է շփվել միայն ժեստերի լեզվով ու շարժումներով, որոնք բնորոշ են կապիկներին: Երբ ոստիկանները գտել են աղջկան, նա կապիկների հետ էր խաղում՝ նմանակելով նրանց վարքագիծը, գրում է BBC-ին: Կապիկների հետ շրջող երեխային առաջին անգամ նկատել էին Նեպալի սահմանին գտնվող Կատարնիագհաթ արգելոցի հարևանությամբ գտնվող գյուղի բնակիչները: Ինչպես պատմել է ոստիկան Սուրեշ Յադավը, կենդանիները հարձակվել են ոստիկանների վրա, երբ նրանք փորձում էին տանել աղջկան: Ըստ բժիշկների, երեխան հյուծված է, մարմնին վնասվածքներ կան: Սկզբնական շրջանում նա չէր կարողանում մի տեղում հանգիստ նստել և անընդհատ չորեքթաթ էր տեղաշարժվում և բղավում: Ըստ բժիշկների, աղջիկն այժմ շատ ավելի լավ է իրեն զգում: Ավելի ուշ երեխային կփոխանցեն հատուկ ծառայություններին, որոնք հոգ կտանեն նրա ուսուցման և սոցիալականացման մասին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը Porsche 911 մոդելի առաջին հիբրիդային տարբերակի մշակումը հաջողությամբ ավարտվել է Համաշխարհային պրեմիերան՝ մայիսի 28-ին |