«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն ԱԺ ընտրությունների արդյունքները կբողոքարկի ՍԴ-ում

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն ԱԺ ընտրությունների արդյունքները կբողոքարկի ՍԴ-ում

PanARMENIAN.Net - «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ապրիլի 14-ին դիմելու է Սահմանադրական դատարան՝ բողոքարկելու ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների օրինականությունը:

Դաշինքի գրասենյակը հաղորդում է, որ ընդդիմադիր ուժը դատարանից պահանջելու է անվավեր ճանաչել ընտրությունները։ Նման պահանջով դիմում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել, սակայն ապրիլի 9-ին այն մերժվել է։

Խորհրդարանական ընտրությունների մասնակից 9 ուժից «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը միակն է, որ բողոքարկում է ընտրությունների արդյունքների օրինականությունը Սահմանադրական հանձնաժողովում։

Ընտրություններին մասնակցել էին 5 կուսակցություն և 4 դաշինք։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ էր ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։ Քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցել՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---