ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չցանկացան շփվել ադրբեջանական մամուլի հետ

PanARMENIAN.Net - Այսօր Բաքվում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումը տեւել է մոտ 50 րոպե, որից հետո համանախագահները հրաժարվել են մեկնաբանություններ տալ լրագրողներին հանդիպման վերաբերյալ: Հատկանշական է, որ միջնորդները մամուլի հետ շփումից խուսափելու համար, լքել են Ադրբեջանի ԱԳՆ շենքը ոչ թե հիմնական, այլ ետնամուտքից, հաղորդում է Day.az-ը:



Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով միջնորդները նախօրեին Ադրբեջան էին մեկնել Հայաստանից: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կրկին կվերադառնան Երեւան այցի արդյունքները քննարկելու նպատակով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---