Թրամփն ու Էրդողանը կոչ են արել պատասխանատվության ենթարկել Ասադին քիմզենքի համար

Թրամփն ու Էրդողանը կոչ են արել պատասխանատվության ենթարկել Ասադին քիմզենքի համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը Սիրիայում: Թրամփը շնորհակալություն է հայտնել «սիրիական ռեժիմի կողմից քիմզենքի օգտագործմանը ԱՄՆ պատասխան գործողություններին սատարելու համար»:

Նախագահները կարևորել են «Սիրիայի նախագահ Բաշար Ասադին պատասխանատվության ենթարկելու հարցը»,-հայտնում է BBC-ին:

Թրամփը նաև շնորհավորել է Էրդողանին ապրիլի 16-ի հանրաքվեի արդյունքների կապակցությամբ, որով անցում է կատարվում նախագահական կառավարման, գրում է «Կոմերսանտը»:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրական էր գնահատել ԱՄՆ հրթիռային հարվածը սիրիական ավիաբազային Հոմսում՝ նշելով, որ հարկավոր են լրացուցիչ քայլեր հակազդելու համար Սիրիայի ռեժիմին:

Ապրիլի լույս 7-ի գիշերը ԱՄՆ-ն 59 թևավոր հրթիռ է արձակել Հոմսի տարածաշրջանում տեղակայված սիրիական կառավարական ուժերի ռազմաբազային: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ հարվածները Սիրիայի տարածքին ագրեսիա է համարել ինքնիշխան պետության դեմ և միջազգային իրավունքի նորմերի խախտում մտացածին պատրվակով:ՌԴ ՊՆ-ն ապրիլի 8-ից դադարեցրել է ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ կապի թեժ գծի աշխատանքը:

2017-ի ապրիլի 4-ին քիմիական հարձակում է տեղի ունեցել սիրիական Իդլիբ նահանգի Հան Շայխուն քաղաքում, որը գտնվում է ընդդիմադիր ուժերի տիրապետության տակ: Քիմիական հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ և մարդասիրական օգնության աշխատակիցներ: Տեղի բնակիչների պնդմամբ՝ հարձակումն իրականացվել է Սիրիայի կառավարական ուժերի ռազմական օդանավերից մեկով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---