Վ.Կազիմիրով. Վիճաբանությունը ղարաբաղյան կարգավորման փուլային կամ փաթեթային մեթոդի մասին կորցրել է նախկին նշանակությունը

PanARMENIAN.Net - «Տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձեւը հավասարակշռված չէ, այն «հաղաթողի կամայականության» տպավորություն է թողնում, նրա հիմքում ուժերի վերջին փորձն է: Սակայն չի կարելի նրա հետ նույն հարթության վրա դնել ռեվանշի կոչերը, ինչպես դա անում են Բաքվում»,-գտնում է 1992-1994 թթ. Լեռնային Ղարաբաղի գծով Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով, «այդ բանաձեւը, ի տարբերություն ռեվանշիստական կոչերի, վերաբերում է ոչ թե «ապագա», այլ արդեն ավարտված պատերազմին (զոհերին ետ չես բերի, իսկ ռեվանշը շատ նոր զոհեր կբերեր, ընդ որում անորոշ ավարտով)»: «Այլ է` «տարածքներ անվտանգության դիմաց» առավել համեստ ձեւակերպումը, որն արտահայտում է ԼՂ-ի եւ ԱՀ մերձակա շրջանների բնակչության կենսական շահերի բալանսը: Դա ավելի արդարացի է: Բոլոր կողմերը շահած կլինեին ի տարբերություն ներկա իրավիճակի` յուրաքանչյուրը յուրովի: Բանալին այստեղ համընդհանուր անվտանգության հուսալիության աստիճանն է, իրենց պարտավորություններին կողմերի հավատարմությունը»,-նշել է ռուս դիվանագետը:



Վլադիմիր Կազիմիրովն ընդգծել է նաեւ, որ վիճաբանությունը ղարաբաղյան կարգավորման փուլային կամ փաթեթային մեթոդի մասին կորցրել է նախկին նշանակությունը` միջնորդներն ու կողմերն ըստ էության ընտրել են խառը տարբերակը ինչպես փուլային, այնպես էլ փաթեթային լուծման տարրերով: «Սակայն այժմ փաթեթում ոչ թե ԼՂ վերջնական կարգավիճակն է, այլ միայն նրա որոշման կարգը` ժողովրդի կամքի արտահայտությամբ: Հայերը հնարավոր են համարում սկզբնական փուլում դուրս գալ ԼՂ մերձակա 5 շրջաններից մինչեւ նրա կարգավիճակի ամբողջական որոշումը: Բոլոր կողմերը համաձայն են այն կետերի փուլային կատարմանը, որոնց շուրջ հնարավոր կլինի պայմանավորվել: Իրավիճակը կարող էր լիցքաթափել համաձայնագիրը` անցումային շրջանում ԼՂ ժամանակավոր կարգավիճակի մասին, քանի դեռ շարունակվում են բանակցությունները եւ իրականացվում են դրանց ընթացքում համաձայնեցված միջոցները: Պաշտոնական Բաքուն, ի տարբերություն ադրբեջացնի քաղաքագետների, իմաստ չի տեսնում դրանում: Թեեւ «ԼՂ ժամանակավոր կարգավիճակն» անխուսափելի է եւ արդեն առկա է առանց համաձայնեցման` եթե ոչ դե-յուրե, ապա դե-ֆակտո»,-գրում է Կազիմիրովը «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի «Կա՞ արդյոք ելք Ղարաբաղի փակուղուց» հոդվածում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---