ԱՄՆ Սենատ է ներկայացվել «Թուրքիայի հետ բարեկամության կարեւորության մասին» բանաձեւը

PanARMENIAN.Net - Սենատորներ Ռոբերտ Բերդը եւ Գորդոն Սմիթը ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժով են ներկայացրել թիվ 358 բանաձեւը ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ բարեկամության եւ համագործակցության կարեւորության մասին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ լարվածության նվազեցման նպատակով: «Սենատի կոմիտեին ներկայացված բանաձեւը չի բխում ԱՄՆ-ի շահերից եւ անտեսում է երկու երկրների միջեւ առաջացած լուրջ լարվածությունը: Այդ խնդրի վերաբերյալ ցանկացած բանաձեւ, որը կքննարկվի միջազգային հարաբերությունների կոմիտեում, պետք է հստակ մատնանշի Հյուսիսային Իրաքում իրավիճակն ապակայունացնելու Թուրքիայից բխող սպառնալիքը, Հայոց ցեղասպանության ուրացման անբարոյական ճիգերը, ինչպես նաեւ Կիպրոսի ռազմական օկուպացիան, Էգեյան ծովում Հունաստանի օդային տարածքի շարունակական խախտումները, Հայաստանի շրջափակումը, ճնշումը քրդերի վրա եւ Թուրքիայի հունական Պատրիարքի եւ քրիստոնյա այլ առաջնորդների ազատության սահմանափակումները»,-հայտարարել են Ամերիկյան Հելլենիստիկայի ինստիտուտի (AHI) գործադիր տօրեն Նիկ Լարագակիսը եւ ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:



ANCA-ն եւ AHI-ն իրենց մտահոգությունն են հայտնել Սենատի հանձնաժողովի անդամներին այդ բանաձեւի առնչությամբ: ANCA-ն մեջբերում է ԿՀՎ-ի նախկին փոխնախագահ Գրեհեմ Ֆուլլերի խոսքերը. «Ամերիկա-թուրքական հարաբերությունները վատանում են տաերցտարի եւ դա ունի իր պարզ բացատրությունը` Վաշինգտոնի քաղաքականությունը անհամատեղելի է Թուրքիայի արտաքին քաղաքականության հետ եւ նույն տարածաշրջանում նրա շահերի հետ»:



Հոկտեմբերի 29-ին ներկայացված բանաձեւում ասվում է, որ «ԱՄՆ ու Թուրքիան ընդահանուր գաղափարներ ունեն եւ խաղաղության հստակ հեռանկար 21-րդ դարում, որը հիմնված է ազատության, ժողովրդավարության եւ բարգավաճման վրա»: Այնտեղ երախտագիտություն է հայտնվում Թուրքիայի վարչապետ Էրդողանին «ԱՄՆ-ի եւ Իրաքի պաշտոնատար անձանց հետ Իրաքի հյուսիսում իրավիճակի կայունացմանն ուղղված երկխոսությունը շարունակելու համար»: Սակայն բանաձեւում չի ասվում ՀԱՄԱԶ-ի հետ Թուրքիայի կասկածելի կապերի, Իրանի հետ հարաբերություններ հաստատելու եւ 2003 թվականին Թուրքիայի տարածքով ամերիկյան զորքերին Իրաք մտնելու թուրքական խորհրդարանի մերժման մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---