ՖԻՖԱ. 2018-ի ԱԱ-ում կարող է «տեսամրցավարի» համակարգ կիրառվել27 ապրիլի 2017 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) ղեկավար Ջաննի Ինֆանտինոն հաստատել է, որ 2018-ի ֆուտբոլի աշխահի առաջնությունը, որն անցնելու է Ռուսաստանում, առաջինը կլինի, որտեղ մրցավարները կկարողանան օգվել տեսակրկնություններից: Ինֆանտինոն 2016-ի ապրիլին հայտարարել էր, որ աշխահի առաջնությունը ՌԴ-ում առաջինը կդառնա պատմության մեջ, որտեղ կկիրառվի «տեսամրցավարի» համակարգը: «Տեսամրցավարի» համակարգը մենք կկիրառենք 2018-ի աշխահի առաջնության ժամանակ, քանի որ մինչ օրս դրական արձագանքներից բացի այլ մեկնաբանություններ չենք ստացել»,-ասել է Ինֆանտինոն, հայտնում է rsport.ru-ն: Տեսաօգնության համակարգը փորձարկվել է ՖԻՖԱ-ի կողմից աշխահի ակումբային առաջնության ընթացքում, որն անցել է Ճապոնիայում 2016-ի դեկտեմբերին, ինչպես նաև մի շարք ազգային առաջնություններում: Մարտին Ինֆանտինոն հայտարարեց, որ համակարգը իրեն լավ է դրսևորել և դրա կիրառումը 2018-ին միանգամայն իրական է: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն առաջին անգամ կանցնի Ռուսաստանում 2018-ի հունիսի 15-ից հուլիսի 15-ը: Մրցաշարի խաղերը կանցնեն Մոսկվայում, Կալինինգրադում, Սանկտ Պետերբուրգում, Վոլգոգրադում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սամարայում, Սարանսկում, Դոնի Ռոստովում, Սոչիում և Եկատերինբուրգում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |