UN WFP-ն եւ Փախստականների գծով նորվեգիական խորհուրդը դադարեցնում են իրենց գործունեությունն Ադրբեջանում

PanARMENIAN.Net - 2008 թվականի հունվարից Ադրբեջանում իր գործունեությունն է դադարեցնում ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագիրը եւ Փախստականների գծով նորվեգիական խորհուրդը: Այդ մասին հաղորդել է Նախարարների կաբինետի փախստականների եւ բռնի տեղահանվածների, միգրացիայի, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի բաժնի պետ Ղուրբան Սադիխովը:



«Փոխվարչապետ Ալի Հասանովը Փախստականների գծով նորվեգիական խորհուրդի գլխավոր գրասենյակին ուղղված նամակում առաջարկել է շարունակել մասնակցությունը Ադրբեջանում իրագործվող ծրագրերին»,-հաղորդել է նա:



ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագիրը դադարեցնում է իր գործունեությունը նվիրատվությունների կրճատման եւ բռնի տեղահանվածների հետ կապված իրավիճակի լարվածության թուլացման պատճառով, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---