Նոյեմբերի 6-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի պաշտպանության նախարարը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Մոսթաֆա Մահամմադ Նաջարը: Նախարարի հետ Հայաստան կժամանեն Իրանի մի խումբ բարձրաստիճան զինվորականներ, հաղորդում է իրանական Fars գործակալությունը: Պաշտպանության նախարարի այցը Երեւան կկայանա իր հայ գործընկեր Միքայել Հարությունյանի հրավերով: Բանակցությունների մասնակիցները «կքննարկեն երկկողմ կապերը եւ կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ», ասվում է Fars գործակալության հաղորդագրության մեջ, որը հղում է անում Իրանի պաշտպանության նախարարության հուսալի աղբյուրների վրա: Գործակալության տվյալներով, Մոսթաֆա Նաջարը նախատեսում է հանդիպել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---