ԵԽ-ն առաջարկու՞մ է Հայաստանին ամեն գնով հարաբերություններ հաստատել հարեւանների հետ

PanARMENIAN.Net - Հայաստանը չլուծված խնդիրներ ունի հարեւանների հետ, որոնց արմատներն անցյալում են: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը: Նրա խոսքերով, այդ խնդիրները խոչընդոտներ են Հայաստանի եւ նրա հարեւանների ապագայի համար: «Դուք պետք է համաձայնվեք, որ հակառակ կողմն իր պատկերացումն ունի հակամարտությունների մասին եւ այն տարբերվում է ձեր պատկերացումից: Ես ի նկատի ունեմ ղարաբաղյան հակամարտությունը: ԵԽ տեսակետն այս հակամարտության վերաբերյալ անփոփոխ է` երկու կողմերը պետք է լուծեն խնդիրը խաղաղ ճանապարհով: Սակայն կա եւս մեկ կարեւոր խնդիր, որը խոչընդոտում է Հայաստանի հետագա զարգացմանը` դա հարաբերություններն են Թուրքիայի հետ: Պատմական հարցերը չպետք է դառնան օրենսդիրների գործը: Այն ժամանակ շատ մարդիկ են զոհվել, սակայն ժամանակն է ոչ միայն հիշել այդ զոհերի մասին, այլ նայել դեպի ապագան»,-նշել է Դեւիսը: Նրա կարծիքով, պետք է մտածել ապագա սերունդների մասին: «Շատ դժվար է անել առաջին քայլը, սակայն Հայաստանը պետք է հասկանա, որ նորմալ հարաբերությունները հարեւանների հետ անհրաժեշտություն են: Դա միակ ճանապարհն է ապագայի համար եւ հենց դա է գլխավոր չափանիշը ԵԽ-ի համար: Այլ ուղի ուղղակի չկա»,-ընդգծել է ԵԽ գլխավոր քարտուղարը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---