Իբրահիմովիչի վիրահատությունը հաջող է անցել

Իբրահիմովիչի վիրահատությունը հաջող է անցել

PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հաջողությամբ վիրահատվել է:

Շվեդ ֆուտբոլիստին վիրահատել է հայտնի վիրաբույժ Ֆրեդի Ֆուն, հայտնում է Sky Sports-ը:

Նշվում է, որ Իբրահիմովիչը լիարժեք կվերականգնվի և կշարունակի կարիերան:

Զլատան Իբրահիմովիչը վնասվածք էր ստացել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում՝ «Անդերլեխտի» հետ պատասխան խաղում:

Անգլիայի ընթացիկ առաջնության 28 խաղում Իբրահիմովիչը խփել է 17 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---