Ըմբշամարտի ԵԱ. Բարսեղյանի և Թամրազյանի մրցակիցները հայտնի են

Ըմբշամարտի ԵԱ.  Բարսեղյանի և Թամրազյանի մրցակիցները հայտնի են

PanARMENIAN.Net - Սերբիայի Նովի Սադ քաղաքում մայիսի 2-7-ը կընթանա ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մայիսի 2-ին պայքարը կսկսեն ազատ ոճի ըմբիշները:

Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից գորգ կմտնեն 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը և 86 կգ քաշային Վահե Թամրազյանը:

Հայ ըմբիշները կգոտեմարտեն 1/8 եզրափակչից, որտեղ Բարսեղյանի մրցակիցը կլինի թուրք Սուլեյման Ատլին, իսկ Թամրազյանինը` Իսրայելի ներկայացուցիչ Դավիթ Վալենտին Ռադչենկո Միխալչենկոն, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացուցիչ կունենա բոլոր քաշային կարգերում: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը թիմի կազմում ընդգրկել է` Գարիկ Բարսեղյանին (57 կգ քաշային կարգ), Վոլոդյա Ֆրանգուլյանին (61 կգ), Նարեկ Սիրունյանին (65 կգ), Վալտեր Մարգարյանին (70 կգ), Գրիգոր Գրիգորյանին (74 կգ), Վահե Թամրազյանին (86 կգ), Գեորգի Կետոևին (97 կգ), Լևան Բերիանիձեին (125 կգ):

Կարդացեք նաև՝ Արոնյանը և Մովսեսյանը՝ «Բադեն» թիմի կազմում Գերմանիայի Բունդեսլիգայի չեմպիոններ

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---