Ֆեյսբուքից մոտ 2 մլրդ մարդ է օգտվում

Ֆեյսբուքից մոտ 2 մլրդ մարդ է օգտվում

PanARMENIAN.Net - Ֆեսյբուք սոցցանի օգտատերերի քանակը կտրուկ աճել է ՝ հասնելով 2 մլրդ (1.94 մլրդ): Ընկերության եկամուտները նույնպես կտրուկ աճել են: Այդ մասին ասվում է ընկերության կորպորատիվ հաշվետվության մեջ, որը հրապարակվել է մայիսի 3-ին:

1.28 մլրդ մարդ Ֆեյսբուք է այցելում ամեն օր, գրում է Deutsche Welle-ն:

2016-ի առաջին եռամսյակում Ֆեյսբուքից օգտվել է 1.65 մլրդ մարդ, որից ամեն օր՝ 1.09 մլրդ:

2017-ի առաջին եռամսյակում կոնցերնի հասույթը կազմել է 8.03 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 3.06 մլրդ դոլար: Դա նշանակում է, որ տարեկան կտրվածքով այդ ցուցանիշներն աճել են համապատասխանաբար 76 և 49 տոկսով:

«Մենք լավ ենք մեկնարկել 2017-ին»,-ասել է կոնցերնի ղեկավար Մարկ Ցուկերբերգը:

Չնայած եռամսյակային լավ ցուցանիշներին, Ֆեյսբուքի բաժնետոմսերը նվազել են գրեթե 2.5 տոկոսով: Վերլուծաբանները դա կապում են էլ ավելի մեծ շահույթի ակնկալիքների հետ:

Հասույթի մեծ մասը՝ 7.83 մլրդ դոլարը Ֆեյսբուքը ստացել է գովազդի հաշվին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---