ՀՀ հավաքականը պահպանել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

ՀՀ հավաքականը պահպանել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը պահպանել է իր տեղը և զբաղեցնում է 67-րդ հորիզոնականը:

Աղյուսակը գլխավորում է Բրազիլիան, Արգենտինան երկրորդն է, Գերմանիան՝ երրորդը:

Հայաստանից առաջ է Չեռնոգորիայի հավաքականը՝ 62 տեղում, Բելառուսը զիջում է՝ գտնվելով 78-րդ տեղում:

Ապրիլի 6-ի դրությամբ Հայաստանի հավաքականն առաջադիմել էր 18 տեղով՝ զբաղեցնելով67-րդ հորիզոնականը:Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության եվրոպական որակավորման E խմբի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը հաղթել էր Ղազախստանի ընտրանուն 2:0 հաշվով։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---