10-րդ ԴիջիԹեք բիզնես ֆորումը՝ հունիսի 9-ին. «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար»

10-րդ ԴիջիԹեք բիզնես ֆորումը՝  հունիսի 9-ին. «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար»

PanARMENIAN.Net - 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնես ֆորումը 2017-ին տեղի կունենա հունիսի 9-10-ը՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:

«Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող երկօրյա ֆորումը Հայաստանում անցկացվող B2B ֆորմատի միջոցառումներից է: Այն հարթակ է ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար:

Միջոցառման նպատակն է նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում:

Այս տարի Բիզնես ֆորումի առանցքային թեմաներն են.

Երևանում ՏՏ համաշխարհային համաժողով 2019 (WCIT). մեկնարկ և բրենդի հաստատում; ՏՏ ներդրումային համակարգ; վերականգնվող էներգիա և բնապահպանություն; տեղեկատվական անվտանգություն. մարտահրավերներ և լուծումներ; պետական գնումներ. խնդիրներ և լուծումներ; մարդկային ռեսուրսներ. ընդհանուր համակարգի հնարավորություններ; ՏՏ և տուրիզմ:

Օրերս ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ կայացել է նաև «Զբոսաշրջության ոլորտում ՏՏ լուծումների ներդրման խնդիրները, առաջարկները և գաղափարները» թեմայով հանդիպում-քննարկում, որին մասկացել են ոլորտի մի շարք ընկերություններ, որոնք ունեն համապատասխան ՏՏ լուծումներ տուրիզմի խթանման և աջակցման համար: Հանդիպման արդյունքում ձևավորել է ԴիջիԹեք բիզնես ֆորումի շրջանակում անցկացվող «ՏՏ և տուրիզմ» քննարկման օրակարգը:

Ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը 2008թ-ից իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: 2016-ին Բիզնես ֆորումին ներգրավված են եղել 900-1000 մասնակից: Այս տարի ակնկալվում է առավել ակտիվ մասնակցություն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---