Եմենում խոլերայի համաճարակ է. Մայրաքաղաքում արտակարգ իրավիճակ է հայտարարվել15 մայիսի 2017 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Եմենի մայրաքաղաք Սանայում մայիսի 14-ին արտակարգ իրրավիճակ է հայտարարվել խոլերայի համաճարակի պատճառով: Արդեն տասնյակ մարդիկ են մահացել: Ավելի վաղ ԿԽՄԿ-ն ապրիլի վերջից հիվանդության պատճառով 115 մարդ է մահացել: Կազմակերպության ներկայացուցիչ Դոմինիկ Սթիլհարթը հայտաևրարել է, որ երկրի իշխանությունները ավելի քան 8.500 հիվանդության դեպք են արձանագրել: Եմենի առողջապահության նախարարությունը կոչ է արել հումանիտար կազմաիերպություններին օգնություն ցուցաբերել խոլերայի համաճարակի դեմ պայքարում՝ խուսափելու համար «աննախադեպ աղետից»մ հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով: Եմենի իշխանությունները հայտարարել են, երկրի առողջապահական համակարգը տուժել է երկրումարունակվող հակամարտությունից և չի կարող լուծել խնդիրը: Եմենի իշխանություններն առաջին անգամ հիվանդության բռնկման մաիսն հայտարարել էին 2016-ի հոկտեմբերին: ԸՍՏ ԱՀԿ, այն շրջաններում, որտեղ բարձր է վարակման ռիսկը, մոտ 7,6 մլն մարդ է ապրում: Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել էր, որ Եմենում շարունակվող զինված հակամարտությունը կարող է ժամանակակից աշխարհում իր ծավալով ամենամեծ սովի պատճառը դառնալ: 2014-ի օգոստոսից Եմենում չի դադարում դիմակայությունը երկրի իշխանությունների և Սաուդյան Արաբիայի աջակցությունից օգտվող շիա ապստամբների` հուսիթների միջև: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ֆրանսիան ողջունել է ՀՀ–ին և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Ֆրանսիան կոչ է արել շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի՝ 2024-ի թվով 2-րդ տրանշը Սա IDBank-ի դոլարային պարտատոմսերի հոբելյանական 25-րդ թողարկումն է Բագրատ սրբազան․ Իշխան Զաքարյանը չի մերժել միանալ գործընթացին Սրբազանը հավելել է, որ առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը Այցն աշխատանքային է |