Քրդստան թուրքական ներխուժման սպառնալիքը անցել է, գտնում է Իրաքի նախագահը

PanARMENIAN.Net - Թուրք-իրաքյան սահմանին եղած ճգնաժամը գրեթե սպառվել է: Այդ մասին Կահիրեում հայտարարել է Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին: Նրա խոսքերով, Իրաքի պատվիրակությանը հաջողվեց համոզել Թուրքիայի ղեկավարությանը, որ Բաղդադը իրոք պայքարում է Քրդստանի Աշխատավորական կուսակցության (PPK) դեմ, որը անօրինական ապրում է Հյուսիսային Իրաքի տարածքում:



«Մենք համաձայնել ենք սահմանափակել նրանց տեղափոխությունները, արգելել ենք քաղաքից քաղաք մեկնել, օգտվել օդանավակայաններից: Լարվածության նվազեցմանը թուրք-իրաքյան սահմանին օգնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հանդիպումը, որն անցել է նոյեմբերի 5-ին Վաշինգթոնում: «Ես գտնում եմ, որ Քրդստան թուրքական ներխուժման սպառնալիքը անցել է»,- ասել է Իրաքի նախագահը:



Միեւնույն ժամանակ, ելույթ ունենալով Արաբական պետությունների լիգայի կոնֆերանսին, Թալաբանին ընգծել է, որ Իրաքը ակտիվորեն համագործակցում է Թուրքիայի հետ ահաբեկչության դեմ պայքարում: «Իրաքը դեմ է Թուրքիայի դեմ ցանկացած գործողություններին: Մենք բոլոր ջանքերը ներդնում ենք Թուրքիայի դեմ ցանկացած ահաբեկչության դեմ պայքարելու համար»,- ընդգծել է նա, գրում է Turkish Daily News-ը:



Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի կեսերին երկրի կառավարությանը հարեւան երկրի տարածք ներխուժելու իրավունք է տվել, որտեղ, զինվորականների տվյալներով, PPK-ի մոտ 3,5 հազար ահաբեկիչ է կենտրոնացած:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---