ՌԴ Գերագույն դատարանը լուծարել է «Ադրբեջանցիների համառուսաստանյան կոնգրեսը»

ՌԴ Գերագույն դատարանը լուծարել է «Ադրբեջանցիների համառուսաստանյան կոնգրեսը»

PanARMENIAN.Net - ՌԴ Գերագույն դատարանը մայիսի 15-ին բավարարել է ՌԴ արդարադատության նախարարության հայցը «Ադրբեջանցիների համառուսաստանյան կոնգրես» ՀԿ-ն լուծարելու մասին՝ ՌԴ օրենսնդրությանը չհամապատասխանելու պատճառով:

«Բավարարել «Ադրբեջանցիների համառուսաստանյան կոնգրեսը» լուծարելու մասին ՌԴ ԱՆ դիմումը»,-ասվում է դատավճռում, գրում է Eadaily.com-ը:

Հսկիչ գործողությունների ընթացքում պարզվել էր, որ կանոնադրության դրույթները չեն համապատասխանում գործող օրեսնդրությանը: Մասնավորապես, կազմակերպության անվանումը չի ցույց տալիս նրա գործունեության բնույթը, իսկ կազմակերպության անունից առանց լիազորագրի գործելու իրավունք ունեցող անձանց մասին տեղեկությունները չեն համապատասխանում կազմակերպության մասին տեղեկություններին, որոնք առկա են Իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրում:

Կազմակերպությունը բազմաթիվ անգամ զգուշացվել է, սակայն թերությունները չեն շտկվել:

Կազմակերպության ներկայացուցիչն իր հերթին դատարանում հայտարարել է, որ ձեռնարկվել են թերությունները շտկելու փորձեր, սակայն արդարադատության նախարարությունը չի հաստատել փաստաթուղթը:

Արդյունքում, ըստ կազմակերպության ներկայացուցչի, «Մոսկվայի 3-միլիոնանոց ադրբեջանական համայնքը կմնա առանց ղեկավարի»:

Որոշումը կարող է բողոքարկվել 1 ամսվա ընթացքում:

Բաքվում քաղաքական շրջանակները դատավարությունն անվանեցին «հայամետ ուժերի հերթական սադրանքն Ադրբեջանի դեմ»: Մասնավորապես, այդպես է հայտարարել միլի մեջլիսի պատգամավոր Էլման Մամեդովը:

«Ադրբեջանցիների համառուսաստանյան կոնգրեսը» ստեղծվել էր 2001թ. մարտի 5-ին Կոնգրեսի սահմանադիր ժողովում՝ ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Հեյդար Ալիևի աջակցությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---