Թուրքիայում զբոսաշրջության ոլորտը 29% անկում է գրանցել16 մայիսի 2017 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Ռուս-թուրքական ճգնաժամի արդյունքում Թուրքիայում 2016-ին զբոսաշրջության ոլորտը գրանցել է 29% անկում. երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է մոտ 10 մլն-ով: Այս մասին Թուրքիայի ներքին գործերի նախարարության ներկայացրած տվյալներին հղումով հաղորդում է թուրքական Haberturk.com կայքը: Նշվում է, որ 2016-ին Թուրքիա է այցելել 24.7 մլն զբոսաշրջիկ, մինչդեռ 2015-ին այդ թիվը հասնում էր 34.6 մլն-ի: Բացդի այդ, 18.294 օտարերկրացու տարբեր դրդապատճառներով թույլ չի տրվել մուտք գործել Թուրքիա: Կայքը նկատում է, որ Թուրքիայի զբոսաշրջության վրա էականորեն ազդել է ռուս-թուրքական ճգնաժամը: Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն անցյալ տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի՝ 2024-ի թվով 2-րդ տրանշը Սա IDBank-ի դոլարային պարտատոմսերի հոբելյանական 25-րդ թողարկումն է Բագրատ սրբազան․ Իշխան Զաքարյանը չի մերժել միանալ գործընթացին Սրբազանը հավելել է, որ առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը Այցն աշխատանքային է Երևանում քաղաքացիները փողոցներ են փակում․ Ավելի քան 80 բերման ենթարկված կա Որոշ ժամանակ փակ էր Մյասնիկյան պողոտան, քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան |