Հոնկոնգում վաճառել են աշխարհի ամենաթանկ հողատարածքը. $3 մլրդ արժե

Հոնկոնգում վաճառել են աշխարհի ամենաթանկ հողատարածքը. $3 մլրդ արժե

PanARMENIAN.Net - Հոնկոնգի Henderson Land Development ընկերությունը, որը մասնագիտանում է անշարժ գույքի հետ գործարքների վրա, աճուրդում հողամաս է գնել քաղաքի գործարար կենտրոնում՝ առաջ անցնելով 8 ընկերությունից: Henderson-ը հողամասի համար վճարել է $3 մլրդ կամ 23.28 մլրդ հոնկոնգյան դոլար:

Սա առաջին հողատարածքն է քաղաքի կենտրոնում, որը վաճառվել է 1996-ից հետո: Այժմ այդ տարածքում մի քանի մակարդակ ունեցող ավտոկայանատեղի է:

Կայանատեղիի փոխարեն ընկերությունը մտադիր է գրասենյակային շենք կառուցել, նշում է Bloomberg-ը: Ըստ South China Morning Post-ի, հողատարածքում կարելի է 43.000 քմ մակերեսով երկնաքեր կառուցել: Ընդ որում, թերթը պնդում է, որ գործարքի արդյունքում գնվել է «աշխարհի ամենաթանկարժեք հողատարածքը», հայտնում է ՌԲԿ-ն Bloomber-ի վրա հղումով:

Սա առաջին հաջող աճուրդն է Henderson Land Development-ի համար վերջին 2 տարում, քանի որ վերջին շրջանում հոնկոնգյան ընկերությունները չեն դիմանում չինացիների հետ մրցակցությանը:

Հոնկոնգի կենտրոնում մեծ է գրասենյակային տարածքների պահանջարկը: Վերջին գրասենյակային շենքը, որը կառուցվել է քաղաքի կենտրոնում, Արժույթի միջազգային հիմնադրամի երկնաքերն է, որը կառուցվել է 2003-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---