Եգիպտոսում «Մահմեդական եղբայրների» 8 անդամ մահապատժի է դատապարտվել

Եգիպտոսում «Մահմեդական եղբայրների» 8 անդամ մահապատժի է դատապարտվել

PanARMENIAN.Net - Եգիպտոսի Բուհեյրա գավառի Դամանհուր քաղաքի քրեական գործերի դատարանը մահապատժի է դատապարտել երկրում արգելված «Մահմեդական եղբայրների» տեղական օղակի 8 անդամի:

Դատավճիռը հաստատման համար ուղարկվել է մուֆտիին, հայտնում է ՌԻԱ Նովոստին «Ալ Ահրամի» վրա հղումով:

Ըստ քննության տվյալների, դատապարտյալները 2015-ին հարձակվել էին Դամանհուր քաղաքի ոստիկանության բաժանմունքի վրա և վիրավորել ոստիկաններից մեկին: Նրանք նաև մի շարք դիվերսիոն գործողություններ են իրագործել հրազենի և պայթուցիկ նյութերի կիրառմամաբ: Գործողությունները իրականացվել են անվտանգության ուժերի և պետական օբյեկտների վրա:

«Մահմեդական եղբայրները» միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որ հիմնվել է 1928թ. ուսուցիչ Հասան ալ Բաննայի կողմից Եգիպտոսի Իսմաիլիի քաղաքում: 1933թ. ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: 1949թ. Հասան ալ Բաննայի մահից հետո, 1950թ. շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ ալ Կուտբը, որը մահապատժի ենթարկվեց 1966 թվականին: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն արդեն 500 հազար անդամ ուներ:

Մինչ Հոսնի Մուբարաքի տապալումն այդ կազմակերպությունը գործում էր ընդհատակում: Մուբարաքի հետնորդը՝ Մուրսին, պաշտոնանկ արվեց զինվորականների կողմից հուլիսին 3-ին զանգվածային բողոքի ակցիաներից հետո: Դրանից հետո «Մահմեդական եղբայրների» ղեկավարնության անդամներից շատերը ձերբակալվեցին երկրում բռնություն բորբոքելու մեղադրանքով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---