Ահմադինեժադ. ԱՄՆ-ն ոչ ռազմական, ոչ էլ քաղաքական ուժ ունեն, որպեսզի հարձակվեն Իրանի վրա

PanARMENIAN.Net - «Ներկա իրավիճակում ԱՄՆ-ն չեն կարող հարձակվել Իրանի վրա: Իրանի վրա հարձակվելու ԱՄՆ-ի սպառնալիքները չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է նախագահ Մահմուդ Ահմադինեժադը «Ալ-Ռիադ» հեռուսաընկերությանը տված հարցազրույցում: Ահմադինեժադի կարծիքով, ԱՄՆ-ն ոչ ռազմական, ոչ էլ քաղաքական ուժ ունեն, որպեսզի հարձակվեն Իրանի վրա: «ԱՄՆ-ն գիտեն, որ եթե նրանք հարձակվեն Իրանի վրա, կհանդիպեն բնակչության լուրջ ռեակցիայի, նրանք կզղջան, որ պատերազմ են սկսել: Նրանք կափսոսան, որ պատերազմ են սկսել: Հավատարիմ մնալով պատերազմի տարբերակին` ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին ստիպում են երրորդ բանաձեւը կիրառել Իրանի դեմ, իրականում, Ամերիկայի հարձակումը Իրանի վրա անհեթեթություն է»,- ասել է Ահմադինեժադը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---