Եվրոպական հարեւանության քաղաքականության հիմնական նպատակներից մեկն է սառեցված հակամարտությունների խաղաղ կարգավորումը

PanARMENIAN.Net - Սառեցված հակամարտությունների կարգավորումը առաջնային հարց է Եվրամիության քաղաքականության մեջ, գտնում է Եվրախորհրդարանի անդամ եւ Եվրախորհրդարանի մարդու իրավունքների ենթահանձնաժողովի փոխնախագահ Չարլզ Թաննոկը: Ստրասբուրգում նոյեմբերի 14-ին Եվրախորհրդարանի ընդլայնված նիստում Եվրամիության հարեւանության քաղաքականության մասին զեկույցին քննարկման ժամանակ ներկայացվել է Չարլզ Թաննոկի զեկույցը: Զեկույցում արտացոլվել է Եվրոպական Միության Խորհրդարանական վեհաժողովի արդեն գոյություն ունեցող խորհրդարանական ասոցիացիաների հիման վրա Արեւելյան հարեւանություն Եվրամիության խորհրդարանական վեհաժողովի ստեղծման գաղափարը, որտեղ ներկայացված կլինեն Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի խորհրդարանները, ինչպես նաեւ դիտորդներ կլինեն Ռուսաստանից եւ Թուրքիայից:



Չորեքշաբթի Թաննոկը հաղորդել է, որ եվրոպական հարեւանության քաղաքականության հիմնական նպատակներից մեկն է տարածքային հակամարտությաւնների խաղաղ լուծումը` ներառյալ սառեցված հակամարտությունները, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղը, Մերձդնեստրը Մոլդովայում, Հարավային Օսեթիան եւ Աբխազիան Վրաստանում: «Եվրոպական հարեւանության քաղաքականության լրացուցիչ ֆինանսական ռեսուրսները եւ ակտիվ քաղաքական կուրսը կարող են նպաստել դրան, եւ զեկույցում կարեւորվում է այսպես կոչված սառեցված հակամարտությունների լուծումը որպես ԵՄ քաղաքականության գերակայություն»,-ասել է Թաննոկը:



Թաննոկը զեկույցում կոչ է անում Ուկրաինային միանալ Մոլդովայի հանրապետության մերձդնեստրյան տարածաշրջանի առաջնորդների համար ԵՄ-ի կողմից սահմանված իր տարածքով անցնելու արգելքին:



Նրա խոսքերով, Եվրամիության Խորհրդարանական վեհաժողովը` Արեւելյան հարեւանությունը հնարավորություն կտա ադրբեջանցի եւ հայ պատգամավորներին եվրոպացի խորհրդարանականների հետ միասին քննարկել ղարաբաղայն հակամարտությունը: Միեւնույն ժամանակ, զեկույցը կոչ է արել Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանը` դադարեցնելով շրջափակումն ու մեկուսացումը:



Զեկույցն ուղղված է նաեւ Բելառուսի քաղաքացիական հասարակության զարգացմանը, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---