ՀՀ պատանի 16 լողորդ կմասնակցի Վրաստանի բաց առաջնությանը

ՀՀ պատանի 16 լողորդ կմասնակցի Վրաստանի բաց առաջնությանը

PanARMENIAN.Net - Մայիսի 27-28-ին Թբիլիսիում կայանալու է լողի Վրաստանի բաց առաջնությունը, որին մասնակցելու են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Լողի հայկական դաշնության գլխավոր քարտուղար Ռաֆայել Վասիլյանը տեղեկացրել է, որ Վրաստանի մայրաքաղաք մեկնում է 16 լողորդ (7 աղջիկ և 9 տղա): Մեր մարզիկները կմասնակցեն 12-ից 14 տարեկանների տարիքային խմբի պայքարին:

Լողի Հայաստանի հավաքականների համալրումը կատարվել է ապրիլին անցկացված Հայաստանի առաջնության արդյունքներով:

Հուլիսի 16-ից 30-ն անցկացվելիք ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում Հայաստանումներկայացված է լինելու չորս լողորդով:

Կարդացեք նաև՝Ուղին անվանում է առաջնամագլցողը. Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---